Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հին տեխնոլոգիաներով՝ նոր ընտրություններ

Հին տեխնոլոգիաներով՝ նոր ընտրություններ
20.09.2016 | 00:20

Իշխանությունը բարձր մակարդակով հայտարարում է, որ իրական բարեփոխումների ժամանակն է, ու այդ գործը ՀՀԿ-ն պաշտոնապես իր ուսերին է վերցրել։ Առաջին անգամ չէ, որ հանրությունը լսում է բարեփոխումների անհրաժեշտության մասին, և առաջին անգամ չէ, որ այդ փոփոխությունները սահմանափակվում են մի պաշտոնյային մյուսով փոխարինելով:
Հերթական կառավարությունն է փոխվել, ու հերթական փոփոխությունների մասին է հայտարարվում, սակայն այն, ինչ նախորդ կիրակի տեղի ունեցավ ՏԻՄ ընտրություններում, լավագույն ապացույցն է, որ իշխող ՀՀԿ-ն ոչինչ փոխելու մտադրություն չունի:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը քրոջ որդուն համայնքապետ կարգելու համար ոչ միայն ընտրախախտումների հովանավորն է եղել, այլև ընտրության արդյունքներին չհամաձայնող քաղաքացիներին ցրելու համար ոստիկանական «զորք» է բերել։ Էջմիածնի քաղաքապետի ընտրությանը նախորդած միջադեպի մասին էլ չենք խոսում։ Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձանագրել է լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու, ընտրատեղամասերում բախումների, կրկնաքվեարկությունների և այլ խախտումների բազմաթիվ դեպքեր՝ փաստերն ուղարկելով դատախազություն։


Թվում էր, թե այս ընտրություններն առաջին ցուցիչը պետք է լինեին, որ իշխանությունը բարեփոխումների կամք է դրսևորում, սակայն հերթական անգամ «փորձարկված» ընտրական տեխնոլոգիաներ կիրառվեցին։ Այս ընտրությունները նաև լավագույն առիթն էին մարդկանց համոզելու, որ իշխանությունը մտադիր է իր ներսի «կեղտը» մաքրելու և ճիշտ ճանապարհով շարժվելու առաջ։ Այսքանից հետո էլ ո՞վ կհավատա, որ հաշված օրեր անց սպասվող ՏԻՄ, 2017-ին էլ խորհրդարանական ընտրություններն արդար կանցնեն։ Նույնիսկ ԸՕ-ի շուրջ վերջին համաձայնագիրը հազիվ թե իրավիճակ փոխի, եթե իշխանությունները մտադիր չեն վերափոխվելու։ Թեև մի փոքր հույս դեռ պահպանվում է, այն պարզ պատճառով, որ որոշ համայնքներում իրենց ընդդիմություն համարող ուժերից համայնքապետեր են ընտրվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ